Մոսկվան ցանկանում է, որ Ղարաբաղի հարցը քննարկելիս ավելորդ անգամ հղումներ չարվեն Ռուսաստանին՝ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Միակ բանը, որ ցանկանում է նախագահ Պուտինը, և ինչ ցանկանում է Ռուսաստանը, այն է, որ այս հարցը քննարկելիս մեզ ավելորդ անգամ չհիշատակեն»,- ընդգծել է Պեսկովը:               
 

Սերիկի մոտ գտնված հայուհու նկարը

Սերիկի մոտ գտնված հայուհու նկարը
22.02.2026 | 12:02

Անվանի նկարիչ Արշակ Ֆեթֆաճյանի՝ Վասպուրականի տարազով այս հայուհու նկարը բարեբախտաբար պահպանվել էր արվեստագետ Սերիկ Դավթյանի գեղանկարների ու հայկական նախշերի թղթապանակներից մեկում: Ձեռքիս մեջ այն ունենալու զգացողությունը՝ աննկարագրելի էր..., երբ տասնյակ տարիներ իրենից հետո մնացել էր անձեռնմխելի:

2021թ. սեպտեմբերին հանձնեցինք Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահին: Ենթադրաբար 1915-18թթ. ընթացքում արված աշխատանք է:

Մերի ՔԵՇԻՇՅԱՆ

Դիտվել է՝ 2348

Մեկնաբանություններ